ՄԵՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ
NewLita LLC հանքարդյունաբերական ու քարերի մշակման գործարանը հիմնադրվել է 2003 թվականին և ունի իր սեփական հումքային բազան՝ 5 քարհանք Արարատյան դաշտավայրում: Այս քարհանքերի շահագործմամբ են զբաղվում ոլորտի առաջատար փորձագետները:
Աշխատանքների բոլոր փուլերում օգտագործվում են ժամանակակից Եվրոպական սարքավորումներ, որոնք ապահովում են մեր արտադրանքների գերազանց որակը:
Մենք երկար ճանապարհ ենք անցել ընկերության հիմնման օրվանից, ու այսօր մենք քարեր ու սալիկներ ենք մատակարարում խոշորագույն շինարարական ընկերություններին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:
Պահեստի և օֆիսի հարմար աշխատանքային ժամերի շնորհիվ մենք միշտ, նույնիսկ հանգստյան օրերին պատրաստ ենք ծանոթացնել Ձեզ մեր արտադրանքի հետ: Մենք հասկանում ենք, թե որքան զբաղված են մեր հաճախորդները, այնպես որ, եթե Դուք չեք կարող գտնել ժամանակ՝ մեր խանութն այցելելու համար, մենք պատրաստ ենք բերել մեր արտադրանքի նմուշները Ձեզ հարմար վայր: