arrow to top

Տրավերտին

NewLita ընկերության հիմնական պրոդուկցիան տրավերտինից պատրաստված իրերն ու սալիկներն են: Այս էջում մենք կպատմենք այն մասին, թե ինչ է տրավերտինը ու ինչի շնորհիվ է այն այսքան սիրված դիզայներների, ճարտարապետների ու բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր նախընտրում են բնական երեսապատման նյութեր:

Տրավերտինը բնության պարգև է՝ դրանով էլ պայմանավորված է նրա երկարակեցությունն ու գեղեցկությունը: Իր ջերմ գույների և հեշտորեն մշակվելու շնորհիվ այն լայնորեն կիրառվում է ինչպես ինտերիերում, այնպես էլ էքստերիերում: Տարածված են նաև տրավերտինից պատրաստված աստիճանները, հիվերն ու այլ իրերը, որոնք, ի դեպ, կարող եք տեսնել մեր Մոսկվայի գրասենյակում:

Տրավերտինի վերը նշված հատկությունների ու մատչելի գնի շնորհիվ այն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում ճարտարապետների ու շինարարների մոտ: Տրավերտին են ընտրում աշխարհի լավագույն դիզայներներն ու ճարտարապետները, իսկ հիմա արդեն Դուք էլ եք կարող ստեղծել յուրօրինակ, չկրկնվող ինտերիեր՝ այս քարի շնորհիվ:

Դիմեք մեր գրասենյակ ու կստանաք մանրամասն տեղեկություններ մեր բոլոր ապրանքների մասին, ինչպես նաև կկարողանաք պայմանավորվել ու այցելել մեր պահեստը: