arrow to top

Բարի գալուստ NEWLITA ընկերության պաշտոնական ԿԱՅՔ

Մենք առաջարկում ենք բարձրագույն որակի երեսապատման քար՝ Արարատյան դաշտավայրի քարհանքերից արդյունահանված և մեր գործարանում մշակված: Մենք ձգտում ենք ստեղծել փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցություն մեր հաճախորդների հետ ու բավարարել նրանց բոլոր պահանջները:

 

ՄԵՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ​

NewLita LLC հանքարդյունաբերական ու քարերի մշակման գործարանը հիմնադրվել է 2003 թվականին և ունի իր սեփական հումքային բազան՝ 5 քարհանք Արարատյան դաշտավայրում: Այս քարհանքերի շահագործմամբ են զբաղվում ոլորտի առաջատար փորձագետները:

Աշխատանքների բոլոր փուլերում օգտագործվում են ժամանակակից Եվրոպական սարքավորումներ, որոնք ապահովում են մեր արտադրանքների գերազանց որակը:

Մենք երկար ճանապարհ ենք անցել ընկերության հիմնման օրվանից, ու այսօր մենք քարեր ու սալիկներ ենք մատակարարում խոշորագույն շինարարական ընկերություններին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:

Պահեստի և օֆիսի հարմար աշխատանքային ժամերի շնորհիվ մենք միշտ, նույնիսկ հանգստյան օրերին պատրաստ ենք ծանոթացնել Ձեզ մեր արտադրանքի հետ: Մենք հասկանում ենք, թե որքան զբաղված են մեր հաճախորդները, այնպես որ, եթե Դուք չեք կարող գտնել ժամանակ՝ մեր խանութն այցելելու համար, մենք պատրաստ ենք բերել մեր արտադրանքի նմուշները Ձեզ հարմար վայր:

Տարեկան մենք արտադրում ենք.

 

 

բլոկներ՝ մինչև 10.000 մ3

 

ապրանքներ՝ 30.000 մ2

 

սալիկներ՝ մինչև 100.000 մ2

 

 

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մեր հիմնական նպատակն է ապահովել մեր

ապրանքատեսակների եզակիությունն ու

բազմազանությունը, ինչի շնորհիվ հնարավոր է

բավարարել շուկայի պահանջարկն ու դուր գալ

նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդներին:

 

Մրցանակներ

Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման և մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի ու փորձի շնորհիվ մեր ապրանքները շատ բարձր են գնահատվում ամբողջ աշխարհում:

Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ NewLita LLC-ի արտադրած տրավերտինի վկայագրերի ու փորձագիտական եզրակացությունների հետ և կարող եք տեսնել սանիտարա-համաճարակային եզրակացությունը, առանց որի հնարավոր չէ Ռուսաստանի Դաշնության տարածքում որևէ ապրանք իրականացնել, և որը երաշխավորում է, որ մեր արտադրանքը բացարձակապես անվնաս է և չի պարունակում ճառագայթման և ոչ մի կաթիլ:

Այստեղ է նաև մեր տրավերտինի՝ 150 սառեցման ցիկլ անցնելու մասին փորձագիտական եզրակացությունը:

ԱՊԱԳԱՆ

NEWLITA LLC-Ն ՄՇՏԱՊԵՍ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է


 

Հրավիրում ենք համագործակցության

NEWLITA LLC մշտապես տաղանդավոր աշխատողների է փնտրում: Արդյունավետ համագործակցության համար հրավիրում ենք շինարարների, դիզայներների, ճարտարապետների, շինարարական ընկերությունների մատակարարման բաժնի մենեջերների ու բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հանքարդյունաբերությամբ ու քարի մշակմամբ: