arrow to top

Տեխնոլոգիաներ

NewLita LLC-ի արտադրամասում որակյալ տրավերտինե սալիկներ ստանալու համար օգտագործվում են քարի մշակման Եվրոպական նորագույն հաստոցներ: Մեկ օրում արտադրամասը կարող է մոտ 150-250 քառակուսի մետր արտադրանք տալ՝ կախված վերջինիս տեսակից:

Ինչպե՞ս է աշխատում արտադրամասը:

Քարերը հանքից բերվում են արտադրամաս և դրվում երկու օրտոգոնալ սղոցների տակ, որոնք կտրատում են դրանք ավելի փոքր չափերի: Ստացված քարերը ևս մեկ անգամ կտրվում են տորցովկայի հաստոցով: Եթե անհրաժեշտ է լինում ստանալ բարակ՝ 10-20մմ հաստությամբ սալիկներ, ապա օգտագործվում են հատուկ կտրող հաստոցներ, որոնք հաստ քարերը կիսում են երկու ավելի բարակ մասերի: Հետո օգտագործվում է կալիբրովկայի հաստոցը, որի օգնությամբ սալիկները ստանում են անհրաժեշտ հաստությունը և մշակման առաջին փուլն են անցնում:

Հետո սալիկները գնում են դեպի հաջորդ հաստոցը, որը, եթե հարկավոր է, հատուկ ծեփամածիկ է լցնում սալիկների անցքերի մեջ (տրավերտինը ծակոտ քար է, ու հաճախ այդ ծակերը պետք է լինում փակել ծեփամածիկների միջոցով, սակայն կան նաև սալիկների տեսակներ, որոնց անցքերը չեն փակվում): Որպես ծեփամածիկ օգտագործվում է կամ ցեմենտի մածուկ, որի համար նախատեսված է հատուկ հաստոց, կամ իտալական մածուկ, որը քսվում է ձեռքով:

Ծեփամածիկով պատված քարերը չորանում են ու հերթի են դրվում, որպեսզի հաջորդ փուլում մտնեն պոլիրովկայի հաստոց, որը գործարանի աշխատողները կոչում են “դեսյատկա”, քանի որ այն ունի 10 գլխիկ: Այս հաստոցը, իր գլխիկների տարբեր համադրությունները օգտագործելով, կարող է տարբեր ձևերով մշակել սալիկները՝ անտիկ ոճի, կիսափայլեցված կամ փայլեցված սալիկներ ստանալու համար:

Մշակումից հետո սալիկները անցնում են հատուկ երկրաչափական հաստոցների միջով, որոնք տալիս են սալիկներին իրենց վերջնական չափսերն ու անկյունները:

Ամենավերջում հատուկ աշխատակիցները զննում են բոլոր սալիկները, նրանց որակը, մշակումը, փայլը, ստուգում են չափսերը, որպեսզի սալիկները հանկարծ շեղ չլինեն ու անցանկալի անցքեր չունենան:

Միայն լավագույն սալիկներն են հասնում սպառողին: